Ադրբեջանը Հայաստանից 20 անգամ ավելի զենք է գնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում, որը տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերի 1-ին, քննարկման հարց է եղել նաեւ ռազմատեխնիկական ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության ապագան։

Ինչպես հայտնում է Regnum լրատվական գործակալությունը, Ալիեւը ասել է, որ Ադրբեջանը շարունակում է իր զինված ուժերի արդիականացումը, եւ Ռուսաստանից արդեն իսկ ձեռք է բերվել 5 միլիարդ դոլարի հասնող զենք-զինամթերք եւ սպառազինություններ, եւ ներկայումս ադրբեջանական զինված ուժերը հիմնականում օգտագործում են ռուսական արտադրության զենք եւ զինամթերք։

SIPRI-ի զեկույցի համաձայն, միայն 2016-2017 թթ Ադրբեջանը 551 միլիոն դոլարի զենք-զինամթերք եւ սպառազինություններ է ձեռք բերել, ընդ որում 36 ծանր հրանետ «Солнцепек» TOS-1A համակարգեր, 40 БТР-82А եւ 800 «Քրիզանթեմ» հակատանկային հրթիռներ։ Ուշագրավ է այն, որ 2012-2016 թթ Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք-զինամթերք եւ սպառազինություններ է գնել Ռուսաստանից, քան Հայաստանը։

Մեկնաբանություն
X