Ես նույնիսկ վատ երազում էլ չեմ ցանկանում մտածել այդ մասին․ սպորտի նախարար

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ հետևանքներ կունենա, եթե իր ղեկավարած նախարարությունը կրճատվի, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշ նախարարություններ կարող են կրճատվել, և կարծիքներ եղան, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարող է լինել այդ նախարարություններից մեկը, պատասխանեց, որ նույնիսկ իր վատ երազում չի ցանկանում մտածել այդ մասին․

«Ես չեմ էլ ուզում մտածել այդ հարցի շուրջ, որոովհետև մի երկրում, որտեղ բացի մեր փառապանծ բանակից, որը իր մեջքի ետևում ունի գերբը, մյուս ոլորտը սպորտն է, որ միջազգային տարբեր հարթակներում մեր հիմն ու դրոշը բարձրացնում է։ Եկեք ամեն ինչ դնենք կողքի ու խոսենք․ երբ Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն, եթե արթուն եք եղել, Հայաստանում «ատոմային ռումբ» պայթեց, բոլորի տան լույսերը վառ էին, բոլորը գոռում էին։ Այսինքն՝ աշխատանքը կա, արդյունքները կան․․․։ Մեր ոլորտը չափելի ոլորտ է, երևի այն քչերից է, որ չափելի է, մնացածը պետությունը ինչպես նպատակահարմար կգտնի, բայց ես նույնիսկ վատ երազում էլ չեմ ցանկանում մտածել այդ մասին»,- ասաց Լևոն Վահրադյանը։

Մեկնաբանություն
X