Որքան եթերաժամ է տրամադրելու քաղաքական ուժերին Հանրային ռադիոն եւ հեռուստաընկերությունը

Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։

Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19:30-ից, իսկ սեպտեմբերի 16-ին եթերաժամը կտրամադրվի ժամը 19:20-ից: Հանրային ռադիոյով եթերաժամ կտրամադրվի ժամը 21:15-ից։

Հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 15 րոպե անվճար և մինչև 25 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝ սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 18-ը օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով, սեպտեմբերի 19-ին և 20-ին օրը 2 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով, սեպտեմբերի 21-ին՝ 2 րոպե անվճար և մինչև 3 րոպե վճարովի հիմունքներով։

Հանրային ռադիոն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին տրամադրում է 25 րոպե անվճար և մինչև 40 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ․ սեպտեբերի 10-ից մինչև սեպտեբերի 18-ը ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 3 րոպե վճարովի հիմունքներով, սեպտեմբերի 19-ին և սեպտեմբերի 20-ին օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով։ Սեպտեմբերի 21-ին՝ 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով։

Մեկնաբանություն
X