Լոնդոնն ու Դուբլինը ցանկանում են համատեղ հյուրընկալել 2030-ի Մունդիալը

Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան դիտարկում են 2030-ի Աշխարհի ֆուտբոլի առաջնության համատեղ հյուրընկալումն ու կազմակերպումը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։

Անգլիայի ֆուտբոլի ընկերակցությունը հայտարարել է, սակայն, որ անկախ ամեն ինչից, 2030-ի Մունդիալի կազմակերպման եւ անցկացման համար հայտ ներկայացնելու է։ Մառալխապատ Ալբիոնի զավակները կարծում են, որ Իռլանդիայի հետ համատեղ կազմակերպումը կարող է ավելացնել իրենց շանսերը։

Խնդիրը սակայն այն է, որ ՈՒԵՖԱ-ն չի կարող հինգ հյուրընկալող տանտերերին՝ Անգլիային, Շոտլանդիային, Ուելսին, Իռլանդիային եւ Օլսթերին ուղեգրեր տալ առնաց որակավորման։

Մեկնաբանություն
X