Փորձեցինք բարիշացնել․ սպորտի նախարար

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, անդրադառնալով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում տիրող իրավիճակին, նշեց, որ փորձել են նախ բարիշացնել, հետո արդեն տեղեկացել են, որ նախագահի ընտրությունները անցկացվել են կանոնակարգի խախտումներով՝ մասնավորապես բաց քվեարկությամբ․

«Երբ ես զբաղեցրի սպորտի նախարարի պաշտոնը, այդ խնդրով եկան բռնցկամարտի մեր աշխարհի ներկայացուցիչները, խնդիրը բարձրաձայնեցին, մեր առաջին քայլը՝ որպես նախարարություն եղավ այն ,որ փորձեցինք հասկանալ, որ մարդկային անհատական խնդիրները տեղ չունեն ֆեդերացիայում և սպորտում, մենք փորձեցինք մթնոլորտը բարելավել, կենցաղային ասեմ՝ բարիշացնել, դրանից հետո ֆեդերացիայի խնդիրը բարձրացրած մարզիչները, ներկայացուցիչները նիստից հետո դիմեցին ինձ, որ ֆեդերացիայի նախագահի ընտրություններն ըստ կանոնակարգի չեն ընթացել՝ խոսքը մանդատների բաշխման կարգին էր վերաբերում, քվերակությանն էր վերաբերում, որը բաց ընթացակարգով էր ընթացել, ֆեդերացիայում համերաշխ մթնոլորտը վերականգնելու մեր փորձը, որպես այդպիսին տեղի չունեցավ»։

Հիշեցնենք, որ վերջերս բռնցքամատի մի խումբ ներկայացուցիչներ՝ նախարարության դիմաց ակցիա էին իրականացրել։ Մարզիկներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր․

«Ցանկանում էինք բռնցքամարտի ներկայացուցիչներով հանդիպել նախարարի հետ՝ ներկայիս խնդիրները քննարկելու, բայց, ցավոք սրտի, մեզ չընդունեցին։ Եկավ բռնցքամարտի ներկայացուցիչ-մարդ, ով այժմ աշխատում է սպորտի նախարարությունում, և փոխանցեց նախարարի խոսքը, որ մեզ չեն կարող ընդունել։ Մեր պահանջը այն է, որ հանգիստ թողնեն բռնցքամարտի ֆեդերացիան, ու որոշ բաների անտեղյակությունից ելնելով, ավել-պակաս հայտարարություններ չլինի մեր ֆեդերացիայի մասին։ Մենք ընտրել ենք ֆեդերացիայի նախագահ, ինչը եղել է օրինական ձևերով, քանի որ ԱԻԲԱ-ն հաստատել և ճանաչել է։ Այդ իսկ պատճառով մեր նպատակը այն է, որ մենք ցանկանում ենք՝ այս ֆեդերացիայի հետ աշխատենք, այ ոչ թե այնպես, ինչպես որոշ ժամանակ առաջ մենք մարզիկներ էինք, և մեր մարզահագուստը գնում էինք մարզիչներից։ Ես չեմ ցանկանում անուններ տալ, թե ում հայտարարության վերաբերյալ է մեր դժգոհությունը, ես ընդհանուր իրավիճակն եմ ասում

Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X