Կարեւոր դեմքերը՝ ընտրական ցուցակների վերջին համարներում

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 ուժերին երեկ ԿԸՀ-ն գրանցեց, պատրաստ են արդեն ընտրական ցուցակները, կարգավորված են տեխնիկական հարցերը։ Քաղաքական ուժերն էլ պատրաստվում են նախընտրական քարոզարշավին։

Մի քանի կուսակցությունների ընտրական ցուցակներում հետաքրքիր պատկեր է ստեղծվել։ Տվյալ կուսակցության առաջնային դեմքերից ոմանք հայտնվել են ցուցակի վերջին համարներում։

Մասնավորապես, ԲՀԿ-ի 195 հոգանոց ընտրական ցուցակում ԱԺ պատգամավոր, կարկառուն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը ամենավերջին տեղում է՝ 195-րդ համարում։

Հետաքրքիր իրավիճակ է նաեւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցանկում։ Կուսակցության հիմնադիր Մանուկ Գասպարյանի որդին՝ Մանուել Գասպարյանը, առաջին համարն է, իսկ մյուս որդին՝ Արթուր Գասպարյանը, ամենավերջին 33-րդ համարում։

«Լույս» դաշինքի ամենավերջին 112-րդ համարում քաղաքապետարանի «Ելք» դաշինքից ավագանու անդամ Սերգեյ Ղահրամանյանն է, որը նիստերին աչքի էր ընկնում ակտիվությամբ։

Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին, քարոզաշրջավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 21-ը։

Մեկնաբանություն
X