Ճապոնիան բողոքել է Մոսկվայի դեմ

Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ Ռուսաստանը իրավունք չի ունեցել Երկրորդ աշխարհամարտի ավարտի հետ կապված հանդիսավոր միջոցառումներ իրականացնել Կուրիլյան կղզիներում։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Իր հերթին Սուգան ասել է, որ իրենք եւս մտադիր են եղել համարժեք միջոցառումներ կազմակերպել «հյուսիսային տարածքներում, սակայն ռուսական ռազմական ներկայությունը այդ տարածքում իրենց հնարավորություն չի տվել անել դա, որով եւ իրենք իրենց բողոքն են արտահայտում։

Մեկնաբանություն
X