Ճապոնիայում 600 ավիաթռիչք է հետաձգվել․ թայֆուն է մոտենում

Ճապոնիայի կենտրոնական եւ հարավարեւմտյան հատվածներում ավելի քան 600 ավիաթռիչք է հետաձգվել։ Պատճառը մոտեցող «Ջեբի» թայֆունն է։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Հետաձգված թռիչքներից մոտ 300-ը պետք է իրականացվեին Օսակայի օդանավակայանից, որից 190-ը ներպետական ուղղություններով են եղել։

Արդեն իսկ խաթարվել է Նագոյի եւ Կոբեի օդանավակայանների բնականոն գործունեությունը՝ մոտեցող թայֆունի պատճառով։ Kyodo-ն նաեւ զգուշացրել է, որ օդանավակայաններում թռիչքների եւ վայրէջքների գրաֆիկները ենթակա են փոփոխությունների, եւ չեն բացառվում նաեւ շփոթները։

Մեկնաբանություն
X