Ստացած վնասվածքից երիտասարդ ֆուտբոլիստը մահացել է

«Հելդերս Հերենբերգ» ֆուտբոլային ակումբի 13-ամյա դարպասապահը ֆուտբոլային հանդիպման ընթացքում ստացած վնասվածքից մահացել է։ Omroepgelderland-ի փոխանցմամբ, պատանի ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է մրցակցի հետ բախման հետեւանքվ։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել MvR առաջնության գավաթի հանդիպման ժամանակ։ Դարպասապահը բախվել է մրցակից թիմի ֆուտբոլիստին, որից հետո կորցրել է գիտակցությունը։

Արագ ահազանգել են շտապօգնության, սակայն պատանի ֆուտբոլիստի մոտ նկատվել է սրտի բաբախի դադար, եւ շնչառության կանգ։ Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել երեխայի կյանքը։ Հանդիպումը կեսից ընդհատվել է։

Մեկնաբանություն
X