Հայկ Մարությանի ձևակերպումները ճշգրիտ չեն՝ վարչապետը՝ Մարությանի հայտարարության մասին

«Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական Հայտարարության պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի»,- այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարության վերաբերյալ՝ ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն օրերս հայտարարել էր, թե ՀՀ-ում այսօր կան սև և սպիտակ ուժեր: Ելույթը քննադատության էր արժանացել, իսկ Մարությանն ավելի ուշ պարզաբանում էր ներկայացրել:

Մեկնաբանություն
X