Գերմանիայում դժգոհ են ֆուտբոլիստների եւ Թուրքիայի նախագահի համատեղ լուսանկարից

Գերմանական ֆուտբոլային միության ղեկավար Ռեյնհարդ Գրինդելը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլի շուրջ առաջացած սկանդալը։ Sky Sports-ի փոխանցմամբ, Գրինդելը ասել է, որ իրենք կողմնակից են արժանահարգության, հանդուրժողականության եւ ազնիվ խաղի, խոսքի ազատության եւ մամուլի ազատության եւ գերմանացի երկրպագուներին զայրացնում է Օզլիլ եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ լուսանկարը այն բանի համար, որ Թուրքիայի նախագահը չի կիսում այդ արժեքները։

Հիշեցնենք, որ այս տարվա Մունդիալի խաղերից առաջ Օզիլին եւ Իլքայ Գյունդողանին քննադատությունների թիրախ էին դարձրել այն բանի համար, որ նրանք լուսանկարվել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Մունդիալից հետո Օզիլը հայտարարեց, որ հեռանում է հավաքականից։

Մեկնաբանություն
X