Մանկատնից հետո՝ լիարժեք կյանք

«Հանուն ընտանիքների միասնության» երկօրյա միջազգային համաժողովի ժամանակ ուշագրավ պատմություն ներկայացրեց իր կյանքից Անահիտ Վարդանյանը։ Երիտասարդ կինը պատմեց, թե ինչպես է իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել երեք տարբեր մանկատներում՝ Լիճքի, Գավառի եւ «Զատիկ» մանկատներում։ Պատմեց, թե ինչպես ինքն անձնական կարծիք արտահայտելու հնարավորություն չի ունեցել։ Հետո գիշերօթիկ դպրոցում գտել է մի հասցե, որից էլ պարզել է, թե ինչպես կարող է գտնել իր ծնողներին։ Անահիտին հաջողվել է պարզել, որ իր հայրը մահացել է, իսկ մայրն իր ծնվելուց հետո նորից ամուսնացել է, ունեցել զավակներ։

Նա պարզել է, որ ինքն ունեցել է նաեւ ավագ քույր, որը նույնպես ֆիզիկական արատներ է ունեցել, ինչի պատճառով էլ մայրը լքել է իրենց։ Սակայն մանկատանը մեծանալը չի խոչընդոտել, որ Անահիտն ավարտի ԵՊՀ-ի ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետը, վերապատրաստվի, աշխատի «ՅՈՒՆԻՍԵՖ»-ում, ամուսնանա եւ ունենա երկու դուստր։ Այնուամենայնիվ, նա նշեց, որ երեխան պետք է մեծանա լիարժեք ընտանիքում։

Մեկնաբանություն
X