Վանեցյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս մասին այսօր ԱԻՆ-ի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը նշեց, որ Ֆուտբոլի ֆեդերացիան բավական ինքնաբավ կազմակերպություն է, ֆինանսները, որ ճիշտ օգտագործվեն, կարող են հասնել լուրջ արդյունքի:

Նշենք, որ ընտրությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ին:

Մեկնաբանություն
X