Ռուսաստանում բանկոմատները կեղծ փողեր են «մերժել»

Ամերիկյան NCR ընկերության ներկայացուցիչները, որոնք զբաղվում են Ռուսաստանում բանկոմատների արտադրությամբ, հայտարարել են, որ իրենց արտադրած բանկոմատները մասսայաբար «մերժել» են կեղծ 5000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամներ։ Այս մասին հայտնում է ռուսական «Ведомости» պարբերականը։

NCR-ը այս առնչությամբ գրություններ է ուղարկել ռուսական բանկերին։ Ընդհանուր առմամբ մի քանի միլիոն ռուբլու նման «մերժում» է տեղի ունեցել։ Պարբերականը նկատում է, որ հազվադեպ է լինում, որ նման երեւույթ գրանցվի եւ կեղծ թղթադրամները նման արագությամբ եւ մասսայականությամբ հայտնաբերվեն ու հիմա դժվար կլինի բացահայտել չարագործներին, ովքեր կեղծ թղթադրամները փորձել են դնել շրջանառության մեջ։

Մեկնաբանություն
X