Խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը

Տասնյակ համայնքների բնակիչներ այսօր առավոտյան Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի մոտ հավաքվել են և փակել Երևան-Արմավիր ճանապարհը:

Խաղողագործները նշում են, որ Պռոշյանի կոնյակի գործարանն ավելի բարձր գնով է մթերել խաղողը, սակայն Երևանի կոնյակի գործարանը սահմանել է 140 դրամ գին, ինչին հետևել է նաև Պռոշյանի կոնյակի գործարանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ անորակ թունաքիմիկատներ են տվել, ինչից հետո բերքը փչացել է:

Բողոքի ակցիան շարունակվում է:

Մեկնաբանություն
X