Ղրիմում ուկրաինական նավ են կալանավորել

Ղրիմում ռուսական ծովային սահմանապահ ծառայության աշխատակիցները կալանավորել են ուկրաինական ձկնորսական ЯОД 2105 նավը, անձնակազմի չորս անդամներով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ոստկանությունը։ Համաձայն հրապարակման, ներկայումս կալանավորված ուկրաինական նավը գտնվում է Սեւաստոպոլ քաղաքում, սահմանապահ բազայում։

Նավի կալանավորման հետ կապված ուկրաինական կողմը բողոք է ներկայացրել եւ միանգամից երկու հոդվածով քրեական գործ հարուցել։ Կիեւում նավի կալանավորումը համարում են անօրինական եւ կարծում են, որ սա դեմարշ քայլ է Ազովի ծովում ռուսական երկու նավերի՝ ուկրաինական անվտանգության մարմինների կողմից կալանավորման դիմաց։

Մեկնաբանություն
X