Կարևոր առաջարկություններ՝ նոր իշխանությանը

Նախկին իշխանությունների կողմից դրսից ժամանած ընկերությունների հետ ոչ մանրամասն ու մտածված պայմանագրեր կնքելու պատճառով պետությունը մեծ վնասներ է կրել։ Ասածս հիմնավորելու համար ցանկանում եմ մի օրինակ ներկայացնել։

Հայաստանի Հանրապետությանը պատկանող երկաթուղային հանգույցը հանձնվել է Ռուսաստանին։ Հանգույցի նոր ղեկավար ռուսն աշխատանքի է հրավիրել իր բարեկամ-ընկեր ռուսներին՝ կարեւոր բարձր պաշտոններում ու բարձր աշխատավարձերով՝ նրանց ընտանիքների համար նաեւ վարձակալելով բնակարաններ։

Հայաստանի բնակիչ համարվող աշխատողներին հատկացվել է հասարակ, ցածր աշխատավարձով աշխատանք։ Երկաթգծի հանգույցում կատարված նոր իշխանությունների ստուգումները բացահայտեցին թալանի դեպքեր՝ չվճարված հարկեր, ներդրված գումարի յուրացում։ Նման դեպքերից խուսափելու համար առաջարկում եմ պայմանագրում նշել մի քանի պայմաններ․

  1. դրսից աշխատողներ չբերել, աշխատանքի տեղավորել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ նորմալ աշխատավարձով

  2. չթաքցնել եկամուտները

  3. ներդրումներ կատարելիս տեղյակ պահել իշխանություններին

  4. հարկերը մուծել եկամտին համաչափ, ժամանակին

  5. որոշ փոփոխություններ կատարելու դեպքում տեղյակ պահել իշխանություններին։

Եթե հետագայում նշված կետերի խախտում բացահայտվի, կատարողին բարձր տուգանք է սպասվում։

Նշված անօրինականություններից հետո մի բան էլ մուննաթ են գալիս, թե մենք բարեկամ պետություններ ենք, չի կարելի մեզ հետ այդպես վարվել։

Հավանական է՝ ցանկանում են, որ իրենց թալանածի համար լռենք։ Այդպես չի լինելու, ա՛յ բարեկամ ռուս ընկեր։ Անհրաժեշտ է աշխատել պետական օրենքին համապատասխան։ Ցանկացած խախտում պետական բարձր տույժերի պետք է արժանանա։

Սերգեյ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մեկնաբանություն
X