Արդյոք Ուկրինայում կտեղակայվեն ՆԱՏՕ-ի ռազմաբազաները

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ արդեն Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին լինի հստակ իրականություն, երկիրը կգնա Սահմանադրության փոփոխմանը եւ կվերացվեն Սահմանադրությունից այն բոլոր դրույթները, որոնք ներկայումս սահմանափակում են, որպեսզի երկրի տարածքում տեղակայվեն ՆԱՏՕ-ի ռազմական բազաները։ Այս մասին ուկրաինացի թիվ մեկ դիվնագետը ասել է ICTV-ի եթերում։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ երբ սկսվեն սահմանադրական բարեփոխումները, ապա նոր Սահմանադրության միջից կհանվի այն դրույթը, որը ամրագրում է Ղրիմում ռուսական Սեւծովյան նավատորմի սպասարկման համար նախատեսված ռազմական բազայի տրամադրման ամրագրումը։

Մեկնաբանություն
X