«Ժամանակ». «Հիմնադիր խորհրդարանը» պահանջում է Մուկուչյանի հրաժարականը

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրությունները պետք է անցկացնել առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի։

«Ժամանակ»-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենք սկսել են Մուկուչյանի հրաժարականի պահանջով գործողություններ իրականացնել։

«Էն, որ Սերժիկն ինչքան ուզում՝ խփում էր, Մուկուչյանն էլ հաստատում էր թվերով, իր հրաժարականն ենք պահանջում։ Մուկուչյանին պետք է ուղարկենք աղբամանն ու կամաց-կամաց մաքրենք մեր երկիրը կեղտերից»,- հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանը։

Նա տեղեկացրեց, որ ուրբաթ Մուկուչյանի հրաժարականի պահանջով հավաքվելու են ԿԸՀ շենքի մոտ, իսկ մինչ այդ հանդիպումներ են ունենալու տարբեր մարդկանց հետ՝ հստակեցնելու իրենց պահանջին հասնելու հետագա քայլերը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X