Իրավունք

«Հրապարակ»․ Արագածոտնի նախկին մարզպետի գլխին սև ամպեր են կուտակվել

Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հաղորդեց, որ քրեական գործ է հարուցվել, որտեղ շոշափվում է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի անունը․ «Նախնական տվյալներով՝ «Գրէդշին» ընկերության տնօրինությունը, իրականությանը չհամապատասխանող հավելագրումներ կատարելով, պատրաստել է շինաշխատանքներն ավարտելու վերաբերյալ կեղծ ավարտական ակտ։

Մարզպետը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հորդորել է հանձնաժողովի նախագահին ու անդամներին՝ հաստատել ավարտական ակտը։ Ապա՝ 2016թ. հունվարի 21-ին, մարզպետն ինքն է ստորագրել ավարտական ակտը։ Արդյունքում «Գրէդշին» ընկերությունը յուրացրել է 10 մլն 660 հազար դրամ»։

Մեկնաբանություն
X