«Հրապարակ»․ Նոր ԸՕ հայեցակարգը շուտով կուղարկեն Վենետիկի հանձնաժողովի գնահատականին

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթներին կավարտի աշխատանքը եւ նոր ԸՕ հայեցակարգը կուղարկի Վենետիկի հանձնաժողովի գնահատականին։

Այս մասին մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ հստակ օր չմատնանշելով։ Նա ասել է, որ աշխատանքները դեռ ընթանում են, եւ վստահեցրել, որ գործընթացը սահմանված ժամկետներում է ընթանում։

Հավելենք, որ, մեր տեղեկություններով, Իոաննիսյանը մի քանի շաբաթ առաջ այս թեմայով խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե նախատեսել են սեպտեմբերի 4-ին նախագիծն ավարտել, որ ուղարկեն եվրոպացի գործընկերների դատին։

Մեկնաբանություն
X