Իջեք, ժողովուրդ ջան, տեղ ենք հասել

«Մեր դեմ խաղ չկա» զառանցանքին վերջ տվեք էլի, ինչքա՞ն կարելի է այդ անթույլատրելի բառակապակցությունը անվերջ կրկնել. խոսքս Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությանն է վերաբերվում, կամ ի՞նչ է նշանակում «Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ ով որ մեր դեմ է ուրեմն սև ուժ է», ախր չի կարելի այ .... արտիստ ջան, այդպիսի անհեթեթություն մեծ քաղաքականություն մտնող մարդը ուղղակի իրավունք չունի ասել:

Քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների միջև բաժանելը պարտադիր կերպով հանգեցնում է բռնատիրության: Այդպիսի բաներ ժամանակին բարբաջել են Լենինն ու Ստալինը, այդպիսի բաներ բարբաջում էին նաև Ֆիդել Կաստրոն, Պորպոտը, Պինոչետը, Ֆրանկոն, Հիտլերը ու էլի այդ կարգի շատ ուրիշ ընկերները, հիմա էլ Կիմ Չեն Ընը ու Մադուռոն են այդ կատեգորիաներով մտածում ու արտահայտվում, մեկ էլ փաստորեն Հայաստանի մերօրյա հեղափոխականները: Կարճ ասած` իջեք, ժողովուրդ ջան, տեղ ենք հասել:

Մեկնաբանություն
X