Դեյվ Բատիստան ցանկանում է խզել պայմանագիրը Disney-ի հետ

Դերասան եւ մարզիկ Դեյվ Բատիստան, ով մարմնավորել է Կործանարար Դրաքսին «Գալակտիկայի պահապանները» սերիալում, որը նկարահանվել է Marvel-ի կոմիքսների հիման վրա, հնարավոր է դուրս գա սերիալից։

Այս մասին հայտնում է Deadline-ը։

Համաձայն հրապարակման, The Jonathan Ross Show-ի ժամանակ Բատիստան հայտարարել է, որ իր նկարահանումները սերիալի երրորդ սեզոնում հարցականի տակ են։ «Դա բարդ հարց է, քանի որ ինձ դուր չի գալիս այն, ինչ իրենք արեցին Ջեյմս Գանի հետ»,- ասել է Բատիստան` նկատի ունենալով, որ սերիալի ռեժիսոր Գանին հեռացրել են աշխատանքից եւ խզել նրա հետ պայմանագիրը։ Բատիստան նաեւ ասել է, որ ինքը հավանաբար կխզի պայմանագիրը Disney-ի հետ։

Մեկնաբանություն
X