«Լիոնի» մարզիչը կոնֆլիկտ է ունեցել երկրպագուների հետ

Ֆրանսիական «Լիոն» ֆուտբոլային ակումբի մարզիչ Բրունո Ժենեզիոն կոնֆլիկտ է ունեցել ակումբի երկրպագուների հետ, ովքեր վիրավորական արտահայտություններ են արել իր ընտանիքի հասցեին։ Այս մասին հայտնում է 20 Minutes-ը։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Ժենեզիոն ավտոմեքենայի միջից ինչ որ բաներ է ասում, ապա դուրս գալիս եւ վազում երկպագուների հետեւից։ Տեսանյութում երեւում է, որ Ժենեզիոյի ընտանիքի անդամներից մեկը վազում է նրա հետեւից եւ կանգնեցնում նրան։ Հրապարակման մեջ նշվում է, որ վերջին ամիսներին Ժենեզիոն մշտապես խնդիրներ է ունենում ակումբի երկրպագուների հետ եւ հարաբերությունները գնալով լարվում են։ Հատկապես սեփական դաշտում հանդիպումների ժամանակ հանդիսատեսի համար նախատեսված բլոկներից մեկը մշտապես սուլում է Ժենեզիոյին եւ անվայել արտահայտություններ թույլ տալիս։

Մեկնաբանություն
X