ԿԳՆ-ում գործ կա

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է․

«Հարգելի ֆեյսբուքցիներ, ստորև Ձեզ եմ ներկայացնում ԿԳՆ թափուր աշխատատեղերի համար ժամանակավոր պայմանագրերով աշխատանքի մրցույթների հայտարարությունը՝ մինչև հիմնական մրցույթի հայտարարումը: Եթե հետաքրքրեց, խնդրում եմ դիմել, մեզ համար կարևոր է ընտրություն կատարել մեծ թվով արժանի մասնագետներից: Ժամկետը՝ մինչև ս.թ. սեպտեբերի 5-ը ժամը 13:00-ն:

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է հայտերի ընդունելություն քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար` գնումների կազմակերպման բաժնի պետ, մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության գլխավոր մասնագետ, ֆինանսաբյուջետային վարչության գլխավոր մասնագետ: Ներկայացվող պահանջների և պայմանների մասին` ԿԳՆ կայքում»։

Մեկնաբանություն
X