Ինչով կարող են, թող օգնեն

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Ղասոյան Խուդեդանը, ով ազգությամբ եզդի է, տարիներ առաջ կորցրել է բնակարանը։ Ղասոյանի խոսքով, մինչև հիմա իրեն չեն պարզաբանել, թե ինչ պայմաններում է այրվել իր բնակարանը։ Այդ օրվանից 40-ամյա Ղասոյանը բնակվում է վագոն-տնակում իր տարեց մոր հետ։ Քաղաքացին «Հրապարակի» խմբագրություն էր եկել թղթերի կապոցը ձեռքին, ըստ այդ փաստաթղթերի՝ նա երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։

Նա նաև հատկանշական համարեց նշել, որ 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների առաջին շարքերում է եղել, նույնիսկ հարվածներ է ստացել ոստիկանների կողմից։

Պարոն Ղասոյանը չի աշխատում, իր խոսքով՝ առողջական վիճակը բավարար չէ, ապրում են հաշմանդամության թոշակով։ Ղասոյանի պնդմամբ՝ այս տարիների ընթացքում եզդի համայնքը իրեն աջակցություն չի ցուցաբերել, և որոշակի օգնություն է ստացել հայերի կողմից․

«Ինձ եզդիները չեն օգնել, միայն իմ հայ ժողովուրդն է որոշ օգնություններ տվել»։

Իսկ Ղասոյանի խնդրանքը նոր իշխանություններին հետևյալն է․ «Ինչով կարող են թող օգնեն, եթե տուն տան, շատ ուրախ կլինենք, իսկ եթե չէ, ապա ինչով կարող են թող օգնեն, մի դրամական ինչ-որ օգնություն տան, որ ես կարողանամ գոյատևել»,- իր խոսքը եզրափակելով՝ նշեց Ղասոյանը։

Քաղաքացուն օգնելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093679474։

Մեկնաբանություն
X