«Իմ քայլը» դաշինքին հանգանակվել է 22.198.652 դրամ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ #իմքայլը դաշինքի նախընտրական դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակվել է 22.198.652 դրամ։ Ունենք նաև ևս 20 միլիոն դրամի նվիրատվության խոստում»։

Հիշեցնենք, որ ԵԼՔ դաշինքին անցած տարվա ավագանու ընտրությունների նախաշեմին կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակվել էր 5 միլիոն 127 հազար դրամ:

Մեկնաբանություն
X