ՀԺԱՄ-ը չի մասնակցի ընտրություններին, ԲՀԿ-ից եւ 2 կուսակցությունից էլ մեկական թեկնածու չգրանցվեց (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում գրանցեց առաջադրված բոլոր քաղաքական ուժերին` բացառությամբ ՀԺԱՄ կուսակցությունից, քանի որ նրանք ինքնաբացարկ էին հայտնել ու բարի երթ մաղթել մասնակիցներին։

«Բարգավաճ Հայաստան», «Երեւանի հանրություն» եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցություններից ավագանու մեկական թեկնածու չգրանցվեց` համապատասխան փաստաթղթեր չներկայացնելու համար։ Այսպիսով` Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու է 12 քաղաքական ուժ։

Մեկնաբանություն
X