Քոչարյանը Հայաստանում է, ոչ մի տեղ չի հեռացել

«Այս պահին Քոչարյանը Հայաստանում է, ոչ մի տեղ չի հեռացել։ Այլ մանրամասներ չենք կարող հաղորդել»: Իպատասխան մեր հարցին՝ հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։ Մինչդեռ լրատվամիջոցներում տեղեկություն կա, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր կբացակայի Հայաստանից, լուրը չէր հերքել նաեւ վերջինիս գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Վերաքննիչ դատարանը, սակայն, օգոստոսի սկզբին վերացրեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։

Մեկնաբանություն
X