Հայտնի է, թե ինչն է ոգեւորում Սերգեյ Լավրովին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրեն ոգեւորում եւ ուժ է տալիս Սիբիրյան հանգիստը։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախարար Լավրովը ասել է, որ սիրում է հանգստանալ Սիբիրում, հատկապես՝ Տուվայում, Ալթայի երկրամասում, Հակասիայում։ «Մեկ շաբաթ ամռանը եւ մեկ շաբաթ ձմռանը գոնե փորձում եմ Սիբիրում լինել։ Դա իրոք ինձ ոգեւորում եւ նոր լիցքեր է տալիս»,- ասել է Լավրովը։

Մեկնաբանություն
X