Ռուսաստանի Կեմերովոյի մարզում ձյուն է տեղացել

Ռուսաստանի Կեմերովոյի մարզում անակնկալ ձյուն է տեղացել։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի օդերեւութաբանական կայանի փոխանցած տեղեկությունները։ Մասնագետները այդ երեւույթը համարել են աննորմալ, քանի որ սովորաբար առաջին ձյունը Կեմերովոյում գալիս է սեպտեմբերի 14-ին կամ 21-ին, իսկ հոկտեմբերին ժամանակավոր ձնածածկույթ է ձեւավորվում։ Ձյան գալը բացատրվում է ջերմաստիճանի կտրուկ բացասական տատանումով։

Մեկնաբանություն
X