Սիրիայի ԱԳ նախարարը խոսել է Դամասկոս-Վաշինգտոն հարաբերությունների վիճակի մասին

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Սիրիայի եւ ԱՄն հարաբերությունները լարված են, որոնք երբեմն-երբեմն հասնում են թշնամականի սահմանին։ Այս մասին հայտնում է RT-ն։ Նա նաեւ հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի վարչակազմը գաղտնի հանդիպումներ է ունենում ամերիկյան կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

«Նախ, որեւէ գաղտնի հանդիպում չկա, քանի որ այդ դեպքում մի բնական հարց է առաջանում, իսկ ո՞րն է լինելու Դամասկոսի օգուտը դրանից։ Եւ հետո, արդյոք այդ վարչակազմը վստահության արժանի է։ Արդյոք այդ վարչակազմը իրականացնում է իր հանձնառությունները։ Իհարկե կտրականապես կարող եմ ասել՝ ոչ»,- նշել է նախարար Մուալլեմը։

Մեկնաբանություն
X