Ինչի շուրջ են բանակցել Պուտինն ու Պորոշենկոն դեռ 2015-ին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, թե ինչի շուրջ են բանակցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պետրո Պորոշենկոն դեռ 2015-ին։ Ինչպես հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, բանակցություններն ընթացել են հիմնականում Արեւելա-Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ, որոնց ընթացքում Պուտինը խոսել է շատ խիստ, հստակ եւ հասկանալի։

«Բանակցություններն ընթացել են շատ լարված եւ երբ Ուկրաինայում ընթանում էին նախագահ Պորոշենկոյի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները, բնական է, որ Պուտինը չէր կարող կոմպլեմենտար նախադասություններ օգտագործել։ Սակայն, նման սպառնալից ձեւակերպում, վստահաբար չի օգտագործվել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Մեկնաբանություն
X