Սպիտակցի Հայկո

Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին։

«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։

․․․Նույնիսկ կարող եմ ասել մեր թիմի դեմը խաղ չկա»։

Ֆեյսբուքի արձագանքը բուռն է․

Արթուր Եղիազարյան

Երևանի ավագանու 2018թ. ընտրությանը մասնակցող մի ուժի առաջին համարի թեկնածու՝ իրենց սպիտակ համարեց, իսկ ընտրությանը մասնակցող մնացած 12 կուսակցություններին ու ընտրական դաշինքներին՝ սև։ Փաստորեն երևի միայն իրենք պետք է ընտրությանը մասնակցեին, մյուսներն իրավունք չունեին... Սենց որ գնաց՝ 90-ականների ՀՀՇ-ական տարիներին երանի ենք տալու։

Գարեգին Միսկարյան

-Ապեր ջան, բարի օր, ոչխարները ի՞նչ արժեն։

-Սևե՞րը, թե՞ սպիտակները։ -Սպիտակները։

-Սպիտակները` հիսուն հազար դրամ։

-Իսկ սևե՞րը։

-Սևերն էլ են հիսուն հազար։

-Եթե սևերն էլ, սպիտակները էլ հիսուն հազար արժեն, էդ դեպքում ինչի՞ էիր հարցնում` «սևե՞րը, թե՞ սպիտակները»։

-Որովհետև, ախպեր ջան, սպիտակները իմն են։

-Հա՜, իսկ` սևե՞րը։ -Սևերն էլ են իմը։

Աշոտ Ղազարյան Ռևազը

Հռիփսիմե Մարգարյան

մդա.....նորեն քյամանչա...ԿԼՍԵՆՔ ՆԱԵՎ. ինչքան ուզենք, էնքան կխփենք : Թարս խիար: Հետևին ձեռք կտամ, կբռնաբարեմ:

Արթուր Ապրիյան

Քնենք, սևեր ու սպիտակներ ջան, Հայգոյի համար ես էն ամենամութ գիշերվանից էլ սև եմ..․

Ani Kaghinyan

Հայկ Մարությանը ապացուցեց, որ ինքն իր կերպար Գառնիկ Ազիզյանից ոչնչով չի տարբերվում, դեռ մի բան էլ վատն է...

Վարդան Մակինյան

Պարոն Հայկ Մարության հիմա ես սև եմ թե սպիտակ... հարցնում եմ չեք պատասխանում, ևս մեկ անգամ հարցնեմ. Դուք հրաժարվել եք ՀՀ քաղաքացիությունից և ստացել Չեխիայի քաղաքացիություն, եթե ոչ կարող եք հրապարակավ հերքել... Հ.Գ. 1. Որ ձեր դեմ խաղ չկա դա գիտենք, անխտիր բոլոր իշխանությունները դա ասել և փորձել են իրականացնել.

Armen Dulyan

Ինձ թվում է՝ բավական անհաջող ու վիճահարույց մեկնարկ...

Բայց ինչու...

Ինձ թվում է՝ Նիկոլենց թիմում շատերն են հիմա մտածում՝ բայց ինչու ենք էս մարդուն քաղաքապետի թեկնածու դարձրել, սակայն արդեն ուշ է՝ ստիպված պիտի պաշտպանեն...

Sara Melqonyan

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը պնդում է, որ բոլոր նրանք ովքեր չեն ուզում, որ նա հաղթի համարվում են սև ուժեր: նորմա՞լ է սա ժողովուրդ։

Arman Yan

Ոնց որ երևում է Հայաստանում շատ բան չի փոխվել, տխուր է։

Վարդան Մակինյան 37 թվի հոտ է գալիս...

Robert Nikoghosyan

Այսինքն` ով որ մերժում է քո թեկնածությունը, սև՞ է։ Իսկ դու ինչ ես` սպիտակ ես` դեղի՞ն թե՝ կարմիր։ Բոլորին կոչ եմ անում մերժել Հայկ Մարությանի թեկնածությունը, որը մերժում է այլակարծությունը և հասարակության տրոհման ջատագով է։

Areg Hovan

Մեր դեմ խաղ չկա, սև և սպիտակ, դուխով, քայլ արա․․․ Իջեք արդեն հասանք․․․․առանց ժողովրդի Հայաստան,սսկվեք բոլորդ, դուխովները երկիր են կառավարում․․․ՀՀԿ-ի արածը դեռ չենք մարսել, եկել է սովածների կշտանալու ժամանակները․․․

Նինել Մելքոնյան

Տարոնից մի կերպ ազատվեց ժողովուրդը, որ նրանից ավելի տխեղծ մեկի՞ն հանդուրժի…

Vanik Alexanyan

2003թ.- Ռոբերտ Քոչարյան - միակ տղամարդը ես եմ։ 2017թ. - Շարմազանով - մեր դեմ խաղ չկա։ 2018թ. - Հայկ Մարության - մեր դեմԸ խաղ չկա։ Այս ցինիզմը երեւիցե կունենա՞ իր ավարտը։

Վարդգես Օվյան

Պարոնյանի հերոսին հիշեցի. «...անոնք անցյալ են, մենք` ապառնի, անոնք խավար են, մենք լույս… անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք` խնձոր…»։ Բայց այս տղան ոչ վարունգ է, ոչ խնձոր... Թարս խիյարի ականջը կանչի, հետևորդ ունի...

Օգտատերերից մեկն էլ զայրացած գրում է՝ ըստուր հմար են ասել. «Մսից չտեսանք, թսից խելըռանք»։

Ankakh Hayastan

Սպիտակցի Հայկո

Հրանտ Տէր-Աբրահամեան

Հ.Գ. Կարգին Հայկոյի նկատմամբ ոչ տաք եմ, ոչ սառը: Որպես Կարգի հաղորդման դերասան սիրել եմ: Նաև ընկերերիս ընկերն է: Բայց ինչի ա ուզում դառնա քաղաքապետ չգիտեմ:

ՀԳ Դրական գրառումները սահմանափակվում են՝ լավ է արել, որ ասել է, միևնույն է ես ընտրելու եմ Հայկոյին կամ էլ «քուչի կռվի պաշտպանության նման մի բան»․

Jan Radik

Ամենաարդար ու մտածող ապագա քաղաքապետ, բռավո, չուզողներին ու ծախվածներին օղորմի

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X