Նիկոլո Ձյանոլոն հրավիրվել է Իտալիայի ազգային հավաքական

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձյանոլոն հրավիրվել է Իտալիայի ազգային հավաքական, առանց որեւէ հանդիպման խաղալու A սերիայում։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ 19-ամյա ֆուտբոլիստը չորրորդն է իտալական ֆուտբոլի պատմության մեջ, ով առանց որեւէ հանդիպման մասնակցելու հրավեր է ստանում ազգային հավաքական։

Մասնագետներն այդպիսով համարում են, որ Ձյանոլոն մտել է արդեն իտալական ֆուտբոլի պատմության մեջ այդ դրվագով։ Ի դեպ նա չի խաղացել նաեւ մինչեւ 21 տարեկանների ազգային հավաքականում, իսկ անցկացրած 18 հանդիպումներից խփել է 6 գոլ։

Հիշեցնենք, որ Ձյանոլոն «Ռոմա» էր տեղափոխվել «Ինտերից», որտեղ էլ ձեւավորվել էր որպես ֆուտբոլիստ։

Մեկնաբանություն
X