«Novaya Zemlya» ջերմանավը պատրաստվում է մեկնել Մուրմանսկ

«Novaya Zemlya» ջերմանավը, որը կալանավորվել էր Դանիայում, պատրաստվում է տեղափոխվել Մուրմանսկ։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով մուրմանսկյան նավային «ММП» բաց բաժնետիրական ընկերության տարածած հայտարարությունը։ Ներկայումս նավը գտնվում է Սկագեն նավահանգստում եւ պատրաստվում է մեկնման։ Ջերմանավի վրա գտնվում են անձնակազմի 19 անդամները։

Անձնակազմը ապահովված է սննդի եւ նավի շահագործման համար անհրաժեշտ պարագաների պաշարով։ «Անձնակազմի անդամների կյանքին եւ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում։ Սպառնալիքներ չկան նաեւ շրջակա միջավայրի նկատմամբ։ Ընթացիկ իրավիճակը գտնվում է հսկողության տակ, եւ բոլոր հարցերը, որոնք առաջանում են հընթացս, լուծվում են աշխատանքային կարգով»,- ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանություն
X