Արմեն Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու մյուսները՝ Արցախում, առանց վարչապետի (ֆոտոշարք)

>

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել են Արցախի Հանրապետության անկյախության 27-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները։ Դրանք մեկանրկել են ավանդական քայլերթով Ստեփանակերտի փողոցներով։ տոնակատարություններին ամսնակցելու նպատակով Երևանից Ստեփանակերտ են մեկնել ՀՀ բարձրաստիճան այրեր, պատգամավորներ, մասնավորապես՝ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցությունների տարբեր պատգամավորներ։ Նրանց շարքում են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, այլ նախկին պաշտոնյաներ։ Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, Արցախ չի մեկնել։

Հյուրերը ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և բազմաթիվ քաղաքացիների ուղեկցությամբ Վերածննդի հրապարակից քայլել է դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:

Նրաք ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև Արցախի ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Լուսանկարները՝ «Արցախպրեսի»

Մեկնաբանություն
X