Սևանա լճի ափից դուրս են բերել քաղաքացու դին

Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի սկզբնամասում՝ Սևանա լճի ափին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները Սևանա լճի ափից դուրս են բերել անձը չպարզած քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանություն
X