Մահմուդ Աբասը կհանդիպի եգիպտական հատուկ ծառայությունների պատվիրակության հետ

Եգիպտոսի Ընդհանուր հետախուզության ծառայության պատվիրակությունը կհանդիպի Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի եւ ինքնավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ռամալլա քաղաքում։

Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ մանրամասնելով, որ հանդիպման օրակարգում լինելու է Գազայի սեկտորի եւ Իսրայելի միջեւ առկա պայմանավորվածությունների քննարկումը։ «ՖԱԹԸՀ»-ի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հյուսեյն ալ-Շեյխը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում եգիպտական պատվիրակությունը կտեղեկացնի Աբասին հաշտության մասին։

Նշենք, որ «Հըզբոլլահին» մոտ կանգնած լիբանանյան «Ալ Աքբար» պարբերականը գրել էր, որ ներքաղաքական հաշտության հետ կապված բանակցությունները «ՖԱԹԸՀ»-ի եւ «Հըզբոլլահի» միջեւ ընդհատվել են ֆաթըհականների ցանկությամբ։

Մեկնաբանություն
X