Ահաբեկչություն Ամստերդամում

Ահաբեկչություն է տեղի ունեցել Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում։ Այս մասին հայտնում է AFP-ն։

19-ամյա աղֆանստանցին, ով բնակության իրավունք է ունեցել Գերմանիայում, հարձակում է գործել Ամստերդամի կենտրոնական երկաթուղային կայարանում։ Կա երկու տուժած։ Վնասազերծման ժամանակ վիրավորվել է նաեւ ենթադրյալ հանցագործը։ Ինչպես նրա, այնպես էլ տուժած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։

Տուժածները եղել են ԱՄՆ քաղաքացիներ, որոնք Նիդերլանդներ են այցելել որպես տուրիստ։ Ամստերդամի ոստիկանությունը նշել է, որ հանցագործությունն իրականացնողը ուներ իր գործողությունները կատարելու ահաբեկչական մոտիվը, որով կատարվածը որակվում է որպես ահաբեկչություն։

Մեկնաբանություն
X