Թրամփն առաջիկայում կայցելի Ֆրանսիա եւ Իռլանդիա

Հայտնի է դարձել, որ ընթացիկ տարում՝ մինչեւ տարեվերջ, ԱՄՆ նախագահը կունենա այսպես ասած եվրոպական կարճ տուրնե։ Մասնավորապես նոյեմբերի 11-ին ԱՄՆ նախագահը կմեկնի Ֆրանսիա, որտեղ կմասնակցի 1-ին Համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Ինչպես հայտնում է BBC-ն, Ֆրանսիա մեկնելու ընթացքում նախագահ Թրամփը կարճ կանգառ կունենա Իռլանդիայում։

Այս կանգառի մասին լուրը հաստատվել է նաեւ Իռլանդիայի վարչապետի մամուլի ծառայության կողմից։ Դուբլինում լիահույս են, որ կանգառի ընթացքում հնարավորություն կլինի խոսելու այն խնդիրների մասին, որոնք արծարծվել են այս տարվա մարտ ամսին Սպիտակ տան։ Օրակարգում կլինեն միգրացիային, առեւտրին, մարդու իրավունքներին եւ կլիմայական փոփոխություններին առնչվող հարցեր։

Մեկնաբանություն
X