Բոսնիայի ոստիկանությունը կանխել է 50 միգրանտի մուտքը ԵՄ

Բոսնիայի ոստիկանությունը կանխել է Աֆղանստանից, Իրանից եւ Պակիստանից ժամանած 50 միգրանտի մուտքը ԵՄ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` մանրամասնելով, որ միգրանտները փորձել են ածխով բեռնված բեռնատար գնացքով Սերբիայի սահմանով անցնել ԵՄ։

Բոսնիական սահմանի մոտ գտնվում Զվորնիկ քաղաքում, որը գտնվում է Դրինա գետի մոտ, գնացքը կանգնեցվել է ստուգման համար եւ այդ ժամանակ էլ միգրանտները նետվել են վագոններից եւ սկսել անկանոն վազել։ Շատերը հետ են վերադարձել Սերբիա։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, միգրանտները մինչեւ 300 եվրո են վճարում մաքսանենգներին, որպեսզի իրենց անցկացնեն Դրինա գետով։

Մեկնաբանություն
X