Facebook-ի աշխատանքում խափանումներ են եղել

Համաշխարհային առաջատար Facebook սոցցանցի օգտատերերը հայտարարել են, որ սոցիալական կայքի աշխատանքում կան խափանումներ։ Այս մասին հայտնում է Downdetector.com կայքը։ Շատ օգտատերեր նշել են, որ խափանումները մեսենջերի աշխատանքի հետ է կապված։

Որոշներ չեն կարողացել գրառումներ հրապարակել, կամ «լայքել» ու արձագանքել ընկերների գրառումներին։ Խափանումներ նկատվել են ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում եւ այլ երկրներում։ Վերջին անգամ սոցկայքի աշխատանքում խափանումներ նկատվել էին օգոստոսի 17-ին։

Մեկնաբանություն
X