Կրակոցներ՝ Էջմիածնում

Երեկ ժամը 19։00-20։00-ի հատվածում կրակոցներ են հնչել Էջմիածնի քաղաքապետարանի հարակից տարածքում։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը։

«Մանրամասներին տեղյակ չեմ, նախաքննութուն է ընթանում։ Ես տեղեկացա, երբ դեպքը պատահել էր, ստեղ վնասվածքներ ստացողներ չեն եղել։ Երեկվա դրությամբ ոստիկանությունը կրակոցներ արձակողներին չէր բռնել, այսօր տեղյակ չեմ»,-նշեց փոխքաղաքապետը։

Մեկնաբանություն
X