Առաջատարի հարցում էլեկտորատի տրամադրությունները չեն փոխվի

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ Երեւանի ավագանու ընտրությունները կարելի է դիտարկել որպես ԱԺ ընտրությունների գլխավոր փորձ։ «Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները ցույց կտան ուժերի իրական դասավորվածությունը, իհարկե, որոշ վերապահումներով։ ԱԺ ընտրություններին կմասնակցեն ավելի շատ կուսակցություններ, այդ թվում նաեւ՝ նորաստեղծ կուսակցություններ, որոնք տարբեր պատճառներով չեն մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին։ Երեւանի ավագանու ընտրությունները կհաստատեն առաջատարին, եւ այդ ընտրություններում հաղթած ուժը կհաղթի նաեւ ԱԺ ընտրություններում։ Հայտնի կլինեն նաեւ այն ուժերը, որոնք շանսեր կունենան ԱԺ ընտրություններում հաղթելու»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Էդգար Վարդանյանը կարծում է, որ թեեւ էլեկտորատի տրամադրությունները կարող են փոխվել, սակայն առաջատարի հարցում նրանց տրամադրությունները չեն փոխվի։ Իսկ առաջատարը, ըստ նրա, կլինի «Իմ քայլը» դաշինքը։ Ինչ վերաբերում է հանրությանը, ապա քաղաքագետի կարծիքով, հանրությունը ԱԺ ընտրություններին կմասնակցի ավելի պատրաստված, որովհետեւ այդ ընտրությունների ընթացքում կարող է ծանոթանալ քաղաքական ուժերի մոտեցումներին եւ ավելի պատրաստված կմասնակցի ԱԺ ընտրություններին։ Քաղաքագետը հիշեցնում է, որ Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական են եւ պետք է ծանոթանալ մայրաքաղաքի խնդիրները լուծելուն ուղղված կուսակցությունների ծրագրերին։

Մեկնաբանություն
X