Apple-ի անվարորդ մեքենան վթարի է ենթարկվել

Apple ընկերության արտադրած անվարորդ մեքենան վթարի է ենթարկվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Համաձայն հրապարակման, վթարը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին։ Մեքենան ընթանում էր ոչ ավել, քան 1,5 կմ/ժամ արագությամբ, երբ հետնակողմից նրան բախվել է մեկ այլ մեքենա։ Երկու մեքենաներն էլ վնասվել են։ Նշենք, որ ավելի վաղ Uber-իանվարորդ մեքենան էր վթարի ենթարկվել, դառնալով մարդկային զոհերի պատճառ, որից հետո ընկերությունը դադարեցրել էր անվարորդ մեքենաների մշակումն ու դրանցով երթեւեկումը։

Մեկնաբանություն
X