ԿԸՀ-ն հրապարակել է անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների ցանկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարկել է Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը։ԿԸՀ-ն կուսակցություններին հավաքներ անցկացնելու համար տրամադրել է թվով 25 դահլիճներ և այլ շինություններ։

Դրանք են՝ Աջափնյակ գեղագիտական կենտրոնը, ՀՀ Առողջապահության նախարարության Ազգային ինստիտուտի 1-ին և երկրորդ դահլիճները, Ավանի մշակույթի տուը, Երևանի հ.200 հիմնական դպրոց, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցը, Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը, Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցը, Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցը, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, Պատանի հանդիսատեսի թատրոնը, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը, Երևանի Վ. Զատիկյանի անվան հ. 90 հիմնական դպրոցը, Երևանի հ. 181 հիմնական դպրոցը, Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի դալիճը, Երևանի հ.4 արհեստագործական ուսումնարանի դահլիճը, Երևանի Ա. Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկակական կենտրոնը, Ռ.Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցը, Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոցը, Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցը, Երևանի թիվ 5 մշակույթի կենտրոն, Զեյթուն մշակութային կենտրոնը, Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցը և Ս. Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոցը։

Մեկնաբանություն
X