Ավիավթար Սոչի քաղաքում

Ռուսաստանի Սոչի քաղաքում Boeing 737 ինքնաթիռի հետ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 18-ի։ Նրանցից երեքը երեխաներ են։ Այս մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը։ Բարեբախտաբար ուղեւորների շրջանում զոհեր չկան։ Անձնակազմի անդամներից մեկը հարկադիր վայրէջքից հետո մահացել է սրտի նոպայից։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է բուժօգնություն։

Հիշեցնենք, որ Utair ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռը, որը օդ էր բարձրացել Մոսկվայից, Սոչիում վայրէջքի ժամանակ դուրս էր եկել թռիչքուղուց եւ ընկել գետի հունի մեջ, կոտրելով շասսին եւ թեւերը։ Ինքնաթիռի բոլոր 164 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները տարհանվել են։ Սկսվել են ուսումնասիրություններ Utair ընկերություններում։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Մեկնաբանություն
X