Դենիել Քրեյգն ու Ռեյչըլ Վայդը դուստր են ունեցել

Դերասաններ Դենիել Քրեյգն ու Ռեյչըլ Վայսը դուստր են ունեցել։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Համաձայն հրապարակման, ծնողները չափազանց ուրախացել են, որ հենց դուստր է ծնվել։ Նշենք, որ ե՛ւ Դենիելը, ե՛ւ նրա կինը՝ Ռեյչըլը, երեխաներ ունեին նախկին ամուսնություններից։

Մասնավորապես, Վայսն ուներ 12-ամյա որդի՝ Հենրին, որի հայրը ռեժսոր Դարեն Արոնոֆսկին էր, իսկ Դենիելն էլ 26-ամյա դուստր ունի՝ Ֆիոնա Լոուդոնի հետ ամուսնությունից։ Նշենք, որ այս տարի Քրեյգ-Վայս զույգը հազվադեպ էր ներկայանում հասարակությունում, եւ հիմնականում զբաղված էր երեխայի նախածննդյան պատրաստություններով։

Մեկնաբանություն
X