Ովքե՞ր կարող են կապ ունենալ Զախարչենկոյի սպանության հետ

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության հետ հնարավոր է, որ կապ ունենան նաեւ նրա մերձավոր շրջապատի մարդիկ։ Այս մասին գրում է ռուսական «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Պայթուցիկ սարքը հնարավոր է, որ տեղադրված է եղել «Սեպար» սրճարանի ջահի կամ պատվանդանավոր լուսամփոփի մեջ։

Նշենք, որ այն սրճարանը, որտեղ զոհվել էր Զախարչենկոն, պատկանում էր նրա անվտանգության ծառայության ղեկավարին եւ չափազանց լավ հսկվում էր։ Դոնեցկի ուժայինների փոխանցած տեղեկությունների համաձայն, պայթյունի կազմակերպումն ռեստորանում առանց յուրայինների մասնակցության անհնար էր։ Ներկայումս հնարավոր հանցակիցներ փնտրվում են նաեւ Զախարչենկոյի մերձավոր շրջապատից, ով իրազեկված է եղել Զախարչենկոյի տեղաշարժից եւ պլաններից։

Մեկնաբանություն
X